ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Պետք է լինելու ամեն բան զրոյից բացատրել

Պետք է լինելու ամեն բան զրոյից բացատրել
07.06.2024 | 07:18

«Աջ ձեռքը՝ ձախ սրտին»։

Մենակ դա չէ, սրբազան հայր, որ մեր ժողովրդի մի լուրջ հատվածը դեռ չգիտի, ու համաձայն եմ՝ պետք է նաև ու անգամ դա սովորեցնել։

Մեր ժողովուրդը, ինչպես մի քանի տարի առաջ պարզվեց,

լավը վատից չի տարբերում, մնայուն արժեքը անարժեք կենցաղայինից չի տարբերում, սուտասան սրիկային ճշմարտախոսից չի տարբերում, հերոսին չի տեսնում, վերելքները, հաղթանակների գինը չի հասկանում, աղետը չի տարբերակում, չի զգում, քանի չի մտել իր տուն։

Մեր ժողովուրդն էդպես էլ անգամ չհասկացավ՝ ո՞վ է մեզ թշնամի. իրոք որ, չէ՞ որ այդտեղ պետք է որ այլ կարծիք չլիներ: Այ մարդ, դա էլ, պարզվեց, չեն հասկացել, ու անգամ էսքանից հետո սպասում է մեկը լինի, բարձր ու համոզիչ գոռա, որ կողմնորոշվի, որպես կանոն՝ սխալ կողմնորոշվի, իհարկե։

Պետք է լինելու ամեն բան, կարծես, զրոյից բացատրել, ցույց տալ, սովորեցնել, կրթել, քարոզել։

Էս մեր մանկությունից եկած ստեղծագործությանը ժամանակին անդրադարձել եմ, նույն կոնտեքստում. երևի թե սրանից է պետք սկսել, ի՜նչ ասեմ։

Սևակ Հակոբյան

Դիտվել է՝ 1484

Մեկնաբանություններ